Որպես գործարար՝ Սամվել Կարապետյանը օգնել է տասնյակ հազարավոր հայերի, արդիականացրել կրթահամալիրներ և հիվանդանոցներ, աջակցել աղքատության դեմ պայքարող մարդկանց։ Այս մասին գրել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Որպես քաղաքական առաջնորդ, որպես Հայաստանի ղեկավար՝ նա կկարողանա հասնել շատ ավելի մեծ հաջողությունների։ Նա կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը։


























