Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր թիմակիցների ու շրջիկ աջակիցների հետ պատարագի կմասնակցի Չարենցավանի եկեղեցում։
Այս պահին արդեն իսկ ոստիկանության գվարդիայի, ԱԱԾ–ի աշխատակիցները եկեղեցու տարածքում են։
Նշենք, որ պատարագը մատուցելու է հենց այս եկեղեցու քահանան՝ Տեր Համազասպը, որն ԱԱԾ–ականների ճնշումների ներքո միացել է Փաշինյանին եւ 10 եպիսկոպոսներին։











