Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը հրաժարվեց պատասխանել՝ աջակցում է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, թե ոչ։
«Ես մարդ եմ դիմավորում, մեկնաբանություն չեմ տալիս, եկել եմ երկրի ղեկավարին դիմավորելու, այլ հարցերի չեմ պատասխանում»,– եկեղեցու բակում լրագրողներին ասաց քաղաքապետը։











