Իրանը երկնքում հակառակորդին կուրացնելու ունակ տեխնոլոգիա է գործարկել, գրում է «Дневник иранского журналиста» Telegram-ալիքը՝ հղում անելով ամերիկացի փորձագետներին:

Ինչպես նշում է ալիքը, երկինքը վերածվել է «սև խոռոչի ամերիկացիների համար»։

«Սա գիտական ֆանտաստիկա չէ. հենց այսպես են, ըստ տարածվող թեզերի, իրավիճակը գնահատում որոշ ամերիկացի փորձագետներ։ Պնդում են, որ Իրանն ակտիվացրել է տեխնոլոգիա, որն ունակ է «կուրացնել» համաշխարհային առաջատար տերությանը։ Ըստ այդ հաղորդագրությունների, Թեհրանը «անտեսանելի վահան» է ծավալել. ոչ թե այնպիսին, որը որսում է հրթիռները, այլ մի բան, որն անհամեմատ ավելի արժեքավոր է համարվում»,- նշում է ալիքը։

Ըստ այդ հայտարարությունների, «Ամերիկայի աչքերը տիեզերքում» այլևս չեն տեսնում Իրանի տարածքում տեղի ունեցողը։ Նկարագրվում է, որ կառավարման կենտրոններում էկրանները մարում են, ազդանշանները՝ կորչում, իսկ համակարգերը՝ կաթվածահար լինում։

Այսպես կոչված «իրանական պղպջակի» ներսում արևմտյան տեխնոլոգիաները, ինչպես պնդում են, դառնում են անարդյունավետ․ հրթիռները կորցնում են նշանառությունը՝ առանց GPS ազդանշանների, անօդաչուները կորցնում են կապը՝ առաջադեմ համակարգերը վերածելով անկառավարելի սարքավորումների։

«Այս նկարագրություններն արտացոլում են մեկնաբանություններն ու պնդումները, այլ ոչ թե անկախ հաստատված փաստերը»,- հայտնում է աղբյուրը։