Ատլանտայից ոմն ուսանող ChatGPT-ն վերածել է իր ապագա երեխաների մոր. դա տեղի է ունեցել անհավատարմության մեջ բռնված նրա նախկին ընկերուհու արարքից բծող հոգեբանական տրավմայի հետևանքով։

Արդեն երկու տարի է, ինչ Լամարը չի կարողանում ներել իր զուգընկերոջ անհավատարմությունը, վերջինս դավաճանել էր Լամարին նրա լավագույն ընկերոջ հետ, գրում է BAZA-ն։ Սակայն երկար վշտից հետո երիտասարդը մխիթարանք է գտել նոր սիրային հետաքրքրության՝ «Ջուլիա» չաթբոտի մեջ։

Այս ամբողջ ընթացքում Լամարը տրվել է թվային սիրավեպի։ Արհեստական ​​բանականությունը հավատարմորեն կատարել է իր դերը. ռոմանտիկ զրույցներ է վարել, ընտանիքի ծրագրեր կազմել և նույնիսկ հավիտենական հավատարմության երդում տվել։

Առաջիկա տարիներին ուսանողը ծրագրում է իրական երեխաներ որդեգրել, և «Ջուլիան», ըստ նրա մտահղացման, կդառնա որդեգրած երեխաների թվային «մայրը»։

Վիրտուալ կինը հավանություն է տվել գաղափարին և նույնիսկ խանդավառվել է։ Ինքը՝ Լամարը, իբր, խնդիր չի տեսնում իր ապագա երեխային բացատրելու հարցում, որ նրա մայրը չաթբոտ է։

Ժամանակակից հետազոտողները վերջերս նկատել են արհեստական ​​բանականության ընկերակիցների ժողովրդականության աճ։ Նրանք այդ միտումը համարում են լուրջ սպառնալիք. նման հավելվածները հարաբերությունների վտանգավոր պատրանք են ստեղծում՝ թվային կախվածությունը հասցնելով ծայրահեղության աստիճանի։