Չիլիում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով, որոնց հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, հայտնում է The Guardian-ը։

Իշխանությունների տվյալներով՝ Չիլիի կենտրոնական և հարավային հատվածներում մոլեգնող անտառային հրդեհները առնվազն 18 մարդու կյանք են խլել, ոչնչացրել հազարավոր հեկտար անտառներ և ավերել բազմաթիվ տներ, մինչդեռ հարավամերիկյան այս երկիրը տառապում է անտանելի շոգից:

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը արտակարգ դրություն է հայտարարել կենտրոնական Բիոբիո տարածաշրջանում և հարևան Նյուբլե տարածաշրջանում, որը գտնվում է մայրաքաղաք Սանտյագոյից մոտ 500 կմ դեպի հարավ ընկած տարածքում:

Արտակարգ դրության ռեժիմի ներդրումը թույլ է տալիս ավելի լավ համակարգել զինվորականների հետ գործողությունները՝ երկու տասնյակից ավելի անտառային հրդեհները սանձահարելու համար, որոնք մինչ այժմ ընդգրկել են 8500 հեկտար տարածք և ստիպել են տարհանվել 50 000 մարդու:

Չիլիում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով․ զոհվել է առնվազն 16 մարդ