Հլը մի կողմ դնենք, որ 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցին չեք ծանոթանում, բա հանձնաժողովի նիստերին ինչի՞ չեք մասնակցել, ինչի՞ ձեզանից ոչ մեկ չի մասնակցել, եթե այդքան կարևոր էր, եթե հիմա թմբկահարում եք, ասում եք ներկայացրեք զեկույցը, բա մասնակցեիք։ Այս մասին այսօր՝ հունվարի 19–ին, ԱԺ–ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին։

«Ես զարմանում եմ, հեսա ընտրական պրոցեսի մեջ եք մտնելու, ընտրությունների մասնակցության ֆորմատ եք հայտարարում, իսկ ընտրությունների ֆորմատի ժամանակ ասելո՞ւ եք, որ դուք ԱԺ նիստերի մի մեծ մասին նիստերի դահլիճ չեք եկել, ասելո՞ւ եք, որ դուք հանձնաժողովներում ձեր ներկայացուցիչները չունեք և չեք մասնակցել, որ փոխնախագահի պաշտոնը ունեք, չեք մասնակցել։ Այսինքն գնալու եք մարդկանց ի՞նչ ասեք, ասելու եք՝ ընտրեք մեզ, որ մենք նորից նիստերի դահլիճ չգնա՞նք։

Այս նույն տրամաբանության մեջ անում եք 44-օրյա պատերազմի այդ քննիչ հանձնաժողովի խոսակցությունը, մի արեք այդ բաները, որովհետև այդ խոսակցության մեջ դուք պարտվող եք դուրս գալու»,–ասաց Ալեն Սիմոնյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը արձագանքեց. «Բոլոր աշխատանքներին էլ մասնակցում ենք, եթե մասնակցում ենք՝ շատ լավ ենք մասնակցում։  Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովի զեկույցին, ապա ԱԺ կանոնակարգով քննիչ հանձնաժողովի զեկույցը համարվում է ամբողջական, ավարտված, երբ որ ներկայացվում է Ազգային Ժողովին։ Հիմա ժամերով կարող եմ պատմել այն բոլոր իրավական դիսկուրսները, որ դուք ու Անդրանիկ Քոչարյանը ունենում եք, վերջը դա զեկույց է, թե զեկույց չի»։

ԱԺ նախագահը սպառնաց հրապարակել, թե ընդդիմադիր խմբակցությունների բացականեր քանակը որքան է եղել։

Հեսա կհրապարակեմ ինչքան եք եկել գործի ինչքան էլ չեք եկել գործի էլ չեմ ասում որ բանը հանձնաժողովների նիստերին ընդհանրապես չեք մասնակցում։ Վերջին անգամ խորհրդի նիստին Սեյրան Օհանյանն է եկել, ես չեմ հիշում՝ երբ։ Հանձնաժողովի նիստերն էլ մասնակցել եք այնքանով, որքանով։ Դուք գործի չեք գալիս, վերջին հինգ տարին։ Էնն վատ աշակերտի պես դասի չեք գալիս։ Հիմա ուզում եք այդ խոսակցությունը բացեք, լավ խնդիր չկա, կհրապարակեմ, կխնդրեմ քարտուղարությանը, կկազմակերպեն ձեր բացակաները, ես անուն առ անուն կհրապարակեմ։

Ինչ վերաբերում է, թե ես ու Անդրանիկ Քոչարյանը ի՞նչ ենք խոսում, ես ու Անդրանիկ Քոչարյանը խոսում ենք, ո՞նց անենք, որ մաքսիմալ օրինականությունը պահպանենք, մի տեղ ինքն է ճիշտ, մի տեղ ես եմ ճիշտ, բայց դուք գնացել, ծանոթացել եք այդ զեկույցի հետ։ Թող բարի լինի, պարոն Արծվիկ Մինասյանն էլ գնա ծանոթանա, պարոն Սեյրան Օհանյանն էլ գնա ծանոթանա»։