ԱՄՆ զինված ուժերը շարունակում են Մերձավոր Արևելքում ավելացնել իրենց ռազմական ներկայությունը, ինչը կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Իրանի վրա հարձակվելու հրաման տալ։ Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։
USS Abraham Lincoln ավիակիրը և նրա հարվածային խմբերը հասել են Մալակկայի նեղուցին, որը գտնվում է Մալայզիայի և Ինդոնեզիայի միջև։ Սպասվում է, որ դրանք հինգից յոթ օրվա ընթացքում կմտնեն ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի։ Ավիակրին ուղեկցում են երկու էսմինեցներ՝ USS Spruance-ը և USS Michael Murphy-ն։
Հաղորդագրությունների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Հորդանան են ժամանել ևս 12 միավոր F-15 կործանիչներ։
Ենթադրվում է, որ մոտ ժամանակներս տարածաշրջան կժամանեն նոր կործանիչներ, իսկ Դիեգո Գարսիայի ամերիկյան ռազմաբազայում վայրէջք են կատարել բեռնատար ինքնաթիռներ։
Ամերիկացի պաշտոնյաները The Jerusalem Post պարբերականին հայտնել են, որ «այժմ դիտարկվում են բոլոր տարբերակները»։ Նրանք հավելել են, որ նպատակը Մերձավոր Արևելքում զգալի ուժերի ստեղծումն է, ինչը հնարավորությունների լայն շրջանակ կընձեռի Թրամփի համար, եթե նա որոշի հարված հասցնել Իրանին։





























