ՄՔԾ-ում ծառայությունները շարունակում են գործել բնականոն կերպով։

Ինտերնետ կապի խափանումը ամբողջությամբ վերականգնվել է։ Այս մասին NEWS.am—ին հայտնում են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Առցանց ծառայության հարթակները գործում են բնականոն ռեժիմով, իսկ էլեկտրոնային (թվային) ստորագրության ակտիվացումն արդեն հասանելի է։