Հայաստանի կառավարությունն այսօր` փետրվարի 9-ին, հաստատեց գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցումը էլեկտրոնային եղանակով իրականացնելու կարգը:
Ըստ այդմ` դիմումներն ու դրանց կից փաստաթղթերը առցանց ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Անշարժ գույքի պետական ռեգիստր) պաշտոնական կայքէջում` www.cadastre.am հասցեով:
Նման դիմումներ կարող են ներկայացնել միայն էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր ստացած անձինք:




























