Գվատեմալայի ոստիկանության վրա գանգստերների հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, հայտնում է ABC News-ը։

Բռնությունները սկսվել են շաբաթ օրը, երբ բանտարկյալները, համակարգված խռովությունների ընթացքում, իրենց վերահսկողության տակ են վերցրել երեք բանտ՝ պատանդ վերցնելով 43 աշխատակցի: Իշխանությունների տվյալներով՝ հանցախմբերը արտոնություններ են պահանջել իրենց անդամների և առաջնորդների համար։ Կիրակի առավոտյան ոստիկանությունն ազատել է բանտերից մեկը, ինչից հետո մայրաքաղաքի հանցախմբերի ենթադրյալ անդամները հարձակվել են ոստիկանների վրա:

Երկուշաբթի օրը Ազգային քաղաքացիական ոստիկանության տնօրեն Դավիթ Կուստոդիո Բոտեոն հայտարարել է, որ երկուշաբթի վաղ առավոտյան ստացած վնասվածքներից մահացել է իններորդ ոստիկանը՝ հավելելով, որ «մի քանի վիրավորներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Որոշ մարդկանց վերջույթներ են ամպուտացվել»։

Գվատեմալայում արտակարգ դրություն է հայտարարվել