Հայաստանի առանձին վայրերում հունվարի 21-ի գիշերը սպասվում է ձյուն։ Լեռնային շրջաններում օդերևութաբանները կանխատեսում են բուք և ցածր տեսանելիություն, գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օրվա մնացած ժամերին ամենուր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսային է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, սակայն ուրբաթ և շաբաթ օրերին նույնքանով կբարձրանա։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -7-9, վաղը ցերեկը՝ 0-2 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը՝ -16-21, ցերեկը՝ -4-8,

Կոտայքի լեռներում` գիշերը՝ -16-19, ցերեկը՝ -5-8,

Կոտայքի նախալեռներում` գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -1-4,

Սևանա լճի ավազանում` գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -4-8,

Լոռիում` գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -1-4,

Տավուշում` գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0+3,

Արագածոտնի լեռներում` գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -5-8,

Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1-5,

Արարատում` գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -1+2,

Արմավիրում` գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -1+2,

Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -5-8,

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2+1,

Սյունիքի հովիտներում` գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0+3,

Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1-4: