Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին Իրանի իսլամական հեղափոխության 33-րդ տարեդարձի եւ Մուհամեդ Մարգարեի ծննդյան օրվա առթիվ հրամանագիր է ստորագրել` քաղաքական, զինվորական եւ քաղաքացիական անձանց ներման վերաբերյալ, որոնք գտնվում են անազատության մեջ: Այս մասին հաղորդում է FARS գործակալությունը: Ընդհանուր առմամբ, հրամանագրով ազատ կարձակվի 761 բանտարկյալ:

Ներման հրամանագիր ստորագրելու խնդրանքով Այաթոլլա Ալի Խամանեին է դիմել դատական իշխանության ղեկավար Սադիհ Ամոլի Լարիջանին:

Ամեն տարի իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ, «բահման» ամսվա 12-22-ին նշվում է «Ֆաջրի տասնօրյակ» տոնը: Այս տարի այն նշվում է փետրվարի 1-11-ին:

Փետրվարի 11-ին, այդ առթիվ, Իրանի բոլոր քաղաքներում տեղի կունենան հանրահավաքներ: