Բաքվում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը հայտարարել է, որ Կիևը բարձր է գնահատում Ադրբեջանի օգնությունը։
«Մենք ընդունում ենք հումանիտար օգնության հերթական փաթեթը, որը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի ձմեռային ժամանակահատվածում՝ էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածներից հետո»,— լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Յուրի Գուսևն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին և ադրբեջանցի ժողովրդին՝ ընդգծելով, որ «ցուցաբերված աջակցությունը չի մոռացվի»։
Նշենք, որ այսօր ուղարկվել է բեռի հերթական խմբաքանակը, որը բաղկացած է էլեկտրատեխնիկական սարքավորումներից։


























