Սիրիայում են գտնվում բրիտանական եւ քաթարական հատուկ ուժերը, որոնք աջակցում են ապստամբներին: Հատուկ ստորաբաժանումները ապստամբ ուժերի հետ համագործակցում են Դամասկոսից 162 կմ հեռավորության վրա գտնվող սիրիական Հոմս քաղաքում:

Իսրայելական DEBKA կայքի տվյալներով, որոնք հիմնված են հատուկ ծառայությունների աղբյուրի վրա, օտարերկրյա ուժերը ուղղակիորեն չեն մարտնչում նախագահ Բաշար Ասադի դեմ, այլ հանդես են գալիս հրահանգչի դերում եւ ապստամբներին օգնում են կապի առումով:

Զենքի, մարտական պարագաների, նյութատեխնիկական նրանց կարիքները օտարերկրյա մասնագետները փոխանցում են այլ երկրներին, հիմնականում Թուրքիային:

DEBKA-ի աղբյուրները տեղեկացնում են Հոմսի տարբեր շրջաններում օտարերկրյա երկու զորաբաժինների մասին: Ըստ նրանց տեղեկության`  չորեքշաբթի` փետրվարի 8-ին, Ասադը հրասայլային Т-72 ջոկատ է  ուղարկել քաղաքի վրա: 5 օրվա բախումների արդյունքում մահացել են հարյուրավոր մարդիկ:

Իսրայելական կայքի աղբյուրները նաեւ հայտնում են, որ Սիրիայի հարցով Թուրքիայի վարչապետ Էրդողանի «նոր նախաձեռնությունը» կարող է ենթադրել Հոմս ուղարկվելիք թուրք-արաբական զորաբաժինների մասին, որը գործելու է արեւմտյան եւ արաբական հատուկ ծառայության աջակցությամբ, որն արդեն այնտեղ է գտնվում: Հետագայում նրանց գործունեությունը կարող է տարածվել նաեւ սիրիական այլ քաղաքների վրա:

«Իզվեստիան» նշում է, որ դա Սիրիայում բարձր մարդական պատրաստականության բերված եւ ապստամբությանն աջակցող օտարերկրյա զինված ուժերի առկայության մասին աշխարհում առաջին լուրն է: