Թուրքիան բանակցություններ է վարում Սիրիայում կալանավորված 49 թուրք լրտեսների ազատման հարցով: Այս մասին հաղորդում է Firat գործակալությունը` վկայակոչելով լիբանանյան L’Orient Le Jour թերթը:

Հաղորդվում է, որ թուրք լրտեսներին ազատ արձակելու համար Սիրիան 3 պայման է առաջ քաշել. Թուրքիան պետք է հանձնի իր տարածքում գտնվող ազատ սիրիական բանակի անդամներին, վերջ դնի նրանց հարձակումներին Թուրքիայի տարածքից եւ չզբաղվի նրանց ռազմական կրթությամբ։

Հրապարակման մեջ նշվում է, թե Սիրիան ցանկություն է հայտնել, որ իրանական կողմը եւս ներկա լինի Թուրքիայի հետ ընթացող բանակցություններին։