ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ խիստ հրահանգներ» է տվել ԱՄՆ-ին՝ «ջնջել նրանց երկրի երեսից», եթե Իրանը փորձի իրականացնել իր կյանքի դեմ մահափորձի սպառնալիքները:
NewsNation-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատասխան միջոցներ կձեռնարկի ամբողջ երկրի հանդեպ, եթե Իրանը կատարի իր սպառնալիքները։
«Եթե դա տեղի ունենա, ամբողջ երկիրն օդ կթռչի», - ասել է Թրամփը:
Նա քննադատել է նախկին նախագահ Ջո Բայդենին այն բանի համար, որ վերջինս իր նախագահության օրոք ավելի վճռական չի արձագանքել «Իրանի կողմից եկող սպառնալիքներին»։
«Նախագահը պետք է պաշտպանի նախագահին», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ ինքը վճռականորեն կարձագանքի, նույնիսկ եթե սպառնալիքներն ուղղված լինեն «որևէ մեկին, նույնիսկ ոչ նախագահին»:





























