Եվրամիությունը քայլեր է նախապատրաստում ԵՄ երկրների բջջային ցանցերում չինական արտադրողների՝ Huawei-ի և ZTE-ի սարքավորումներից ամբողջությամբ հրաժարվելու համար, հայտնում է Bild-ը։ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է իրավական հիմք ստեղծելու ծրագրերի մասին, որը թույլ կտա արգելել «բարձր ռիսկային» ճանաչված օտարերկրյա արտադրողների տեխնիկայի օգտագործումը։ Բրյուսելում ամենից շատ վախենում են այդ ընկերությունների կողմից հնարավոր սաբոտաժից և լրտեսությունից։
«Բարձր ռիսկի» կարգում հայտնված ընկերությունները կներառվեն հատուկ ցուցակում, նրանց տեխնիկան չի կարող օգտագործվել բջջային ցանցերում, իսկ արդեն տեղադրված սարքավորումները ստիպված կլինեն ապամոնտաժել և փոխարինել։ Հետագայում նախատեսվում է նմանատիպ ստուգումները տարածել ոչ միայն 5G-ի, այլև էներգահամակարգերի, տրանսպորտային ենթակառուցվածքների և հիվանդանոցների վրա։
Գերմանիայում և ԵՄ մի շարք այլ երկրներում Huawei-ի և ZTE-ի սարքավորումները մինչ օրս լայնորեն կիրառվում են գտել, թեև դրանց անվտանգությունը վաղուց վիճարկվում է՝ Չինաստանի իշխանությունների հնարավոր ազդեցության պատճառով։
Եվրոպական հանձնաժողովն ընդունում է, որ շատ պետություններ անտեսել են չինական մատակարարներից հրաժարվելու նախկին հանձնարարականները։ Նոր իրավական բազան պետք է այդ պահանջները դարձնի պարտադիր։



























