Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում, փետրվարի 8-ին, Թեհրանի Վահեդաթ համերգասրահում տեղի է ունեցել Իրանի ամենամյա «Տարվա գիրք» 29-րդ եւ միջազգային 19-րդ մրցանակաբաշխության ամփոփիչ` մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Արարողությանը մասնակցել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Իրանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Թեհրանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, արտասահմանցի հյուրեր եւ լրագրողներ:

Ամենամյա մրցանակաբաշխությանը ներկայացված է եղել 2010թ. հրատարակված 20 հազար գիրք:

Միջազգային մրցանակաբաշխության հաղթողներ են դարձել 10 երկրների /Ռուսաստան, Շվեդիա, Գերմանիա /2 մրցանակ/, Ճապոնիա, Վրաստան, Հայաստան /2 մրցանակ/, Ֆրանսիա, Թուրքիա, Ավստրիա, Պակիստան, 12 ներկայացուցիչներ, այդ թվում` իրանագիտության ոլորտի ուսումնասիրությունների բաժնում առաջին անգամ «Տարվա գիրքե մրցանակին արժանացան Հայաստանի ներկայացուցիչներ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի ռուսերենով հեղինակած «Թալիշ ժողովրդի պատմության եւ մշակույթի ներածությունե եւ արեւելագետ Գեւորգ Ասատրյանի «Պարսկական ժողովրդական հեքիաթներե հայերեն թարգմանված գրքերը: