Բրիտանական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի` ավիաընկերությունները կարող են գեր ուղեւորներից երկու տեղի համար վճար պահանջել:

Նման հայտարարություն բրիտանական իրավաբաններն արել են Միացյալ թագավորության Վերաքննիչ դատարանի որոշման հիման վրա, որը մերժել էր երկու անդամալույծների փոխհատուցման պահանջն այն բանի համար, որ նրանց նստեցրել էին ուղեկցորդներից առանձին:

Դատարանը սահմանել է, որ Մոնրեալի կոնվենցիան (որը կարգավորում է միջազգային ավիափոխադրումների կանոնները) գերիշխող է բրիտանական օրենքների նկատմամբ, որոնք պաշտպանում են սահմանափակ կարողություններով մարդկանց, հաղորդում է MIGnews.com-ը:

Իրավաբան Դանիել Բարնեթը, մեկնաբանելով դատարանի որոշումը, բրիտանական Daily Telegraph թերթին հայտնել է հետեւյալը. «Փաստացի, դա նշանակում է, որ ոչ ոք չի կարող խառնվել ավիաընկերության կողմից ուղեւորներին սրահում տեղաբաշխելուն, ինչպես նաեւ այն, որ ինչ-որ մեկը կարող է փոխադրողին սթրեսի համար պահանջներ ներկայացնել: Սա նաեւ նշանակում է, որ ավիաընկերությունը իմունիտետ կունենա, եթե նրա աշխատակիցը գեր ուղեւորից պահանջի ավել գումար վճարել»: