Ամանորից հետո 16 երկրի 56 քաղաքացիներ են արտաքսվել Վրաստանից։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն՝ հղում անելով «Նովոստի Գրուզիային»։

Ցանկում ընդգրկված են Թուրքիայի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Բանգլադեշի, Պակիստանի, Եգիպտոսի, Իսրայելի, Կիպրոսի, Մարոկկոյի, Նիգերիայի, Հայաստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի քաղաքացիներ։

2025 թվականին միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար երկրից արտաքսվել է ավելի քան 1,3 հազար օտարերկրացի, ինչը վերջին տարիների բացարձակ ռեկորդ է։ Երկրի վարչապետ Կոբախիձեն հայտարարել է, որ մոտ ապագայում այդ թիվը կգերազանցի տարեկան 3 հազարը։