NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Ցեղասպանությունների ժխտման ֆրանսիական օրենքի հեղինակ, Ժողովրդական շարժման միությունից խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեի հարցազրույցը, որը հրապարակվել է «Nouvelles d’Arménie»-ում:

Ձեզ բավարարե՞ց հունվարի 23-ի իրադարձությունների լուսաբանումը:

Ես չտեսա որեւէ նշանակալի բան: Դա ճիշտ է, որ մամուլն ընդհանուր առմամբ հետաքրքրություն չունի այս թեմայի նկատմամբ: Միակ դրսեւորումը դեմ հանդես գալն էր:

Կարողացա՞ք իմանալ Սահմանադրական խորհուրդ դիմած խորհրդարանականների շարժառիթների մասին:

Ես ունեմ Սենատի շարժառիթը, բայց քանի որ պատասխանի է սպասում կառավարության գլխավոր քարտուղարը… Ես կարծում եմ, որ պատասխանները վաղուց են տրվել: Իրականում, այդ հարցի վերաբերյալ ես չունեմ տեղեկություն:

Ի՞նչը ձեզ առավել ցնցեց այդ դեմարշում:

Մենք զբաղվում ենք համամարդկային գործով: Ավել քան տասը տարի մենք խոսում ենք այս թեմայի մասին: Ես զարմացած եմ, որ այսպիսի հարցի վերաբերյալ այդ մասշտաբի դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան: Մենք գործ ունենք հանրապետության արժեքների` ազատության, եղբայրության եւ հավասարության հաստատման հետ, քանի որ մենք քվեարկել ենք ցեղասպանությունների ժխտման քրեականացման օգտին: Ես չեմ հասկանում, թե ինչպես հանուն հավասարության սկզբունքի հումանիզմի սկզբունքի ժամանակներում մենք կարգելափակվենք ցեղասպանության զոհերի նկատմամբ անհավասար վերաբերմունքով: Ճիշտ է` մենք մեծ ժողովրդավարություն ենք, եւ նորմալ է անել այդպես, որպեսզի կենսագործեն ինստիտուտները: Ես չեմ կարող նրանց մեղադրել այդ մակարդակում: Թեեւ հույս ունեմ, որ Սահմանադրական խորհուրդը կընդունի մեր մոտեցումը:

Ձեր կարծիքով, ի՞նչ տեղի կունենա, եթե օրենքը չեղյալ համարվի:

Մենք ամեն ինչ կսկսենք սկզբից:

Դիմումից հետո հաջողվե՞լ է Ձեզ խոսել Նիկոլա Սարկոզիի հետ:

Ուղղակիորեն ոչ, բայց ես կարծում եմ, որ գլխավոր քարտուղարությունը պատասխանի է սպասում Սահմանադրական խորհրդից, որը պետք է ըստ էության եւ ձեւի քննարկի տեքստը:

Ես կարծում եմ, որ սահմանադրական դատավորները տվյալ հարցին կմոտենան իսկական դիտանկյունից: Բայց ես մտավախություն ունեմ, որ Սահմանադրական խորհուրդը կհայտնվի ահռելի ճնշման տակ:

Ի՞նչ կասեիք, եթե 2001-ի եւ 2012-ի օրենքները վերացվեին:

Այդ դեպքում առկա կլինի անհավասար մոտեցում, եւ մենք հայց կներկայացնենք Եվրամիության դատարան: Դա ուղղակի հնարավոր չէ: