Գերմանիան որոշել է արտաքսել 4 սիրիացի դիվանագետների: Որոշումը կայացվել է, երբ կալանավորել են երկու անձի, ովքեր կասկածվում են Սիրիայի հատուկ ծառայությունների օգտին աշխատելու մեջ:
Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Գվիդո Վեստերվելլեն: Նա նշել է, որ հրաման է տվել արտաքսել Բեռլինում Սիրիայի դեսպանատան 4 աշխատակիցներին:
Ավելի վաղ նշվել է, որ Գերմանիայում կալանավորվել են երկու արաբներ` սիրիացու եւ լիբանանցու, որոնք կասկածվում են նրանում, որ տարիներ շարունակ հետեւել են Գերմանիայում ապրող սիրիացի ընդդիմադիրներին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























