Մեծ Բրիտանիայի եւ Ամերիկայի ավելի քան 100 ամենահայտնի գրողներն են մասնակցել համաշխարհային գեղարվեստական լավագույն գրականությունն ընտրելու հարցմանը:

Գրողների հարցման արդյունքում 19-րդ դարի լավագույն ստեղծագործություն է ճանաչվել «Աննա Կարենինան», իսկ 20-րդ դարի` «Լոլիտան»:

Հարցվածների մեջ են եղել Նորման Մեյլերը, Սթիվեն Քինգը, Էնն Փաթչեթը, Ջոյս Քերոլ Օութսը եւ այլք:

20-րդ դարի լավագույն ստեղծագործությունները

Լոլիտա-Վլադիմիր Նաբոկով

Մեծն Գեթսբին-Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

Կորսված ժամանակի որոնումներում-Մարսել Պրուստ

Ուլիսես-Ջեյմս Ջոյս

Հարյուր տարվա մենություն-Գաբրիել Գարսիա Մարկես

Աղմուկ եւ կատաղություն-Ուիլյամ Ֆոլքներ

Դեպի փարոսը- Վիրջինիա Վուլֆ

Պատմվածքների լիակատար ժողովածու- Ֆլաների Օ’Քոննոր

Գունատ կրակը- Վլադիմիր Նաբոկով

19-րդ դարի լավագույն ստեղծագործությունները

Աննա Կարենինա-Լեւ Տոլստոյ

Մադամ Բովարի- Գյուստավ Ֆլոբեր

Պատերազմ եւ խաղաղություն- Լեւ Տոլստոյ

Հեքլբերրի Ֆիննի արկածները- Մարկ Տվեն

Անտոն Չեխովի պատմվածքները

Միդդլմարչ- Ջորջ Էլիոթ

Մոբի Դիկ- Գերման Մելվիլլ

Մեծ հույսեր- Չառլզ Դիքենս

Ոճիր եւ պատիժ- Ֆյոդոր Դոստոեւսկի

Էմմա-Ջեյն Օսթին

Բոլոր ժամանակների լավագույն 10 գրողները

Լեւ Տոլստոյ

Ուիլյամ Շեքսպիր

Ջեյմս Ջոյս

Վլադիմիր Նաբոկով

Ֆյոդոր Դոստոեւսկի

Ուիլյամ Ֆոլքներ

Չառլզ Դիքենս

Անտոն Չեխով

Գյուստավ Ֆլոբեր

Ջեյն Օսթին