Կաննի կինոփառատոնի դափնեկիր Թերենս Մալիքը մտադիր է նոր ֆիլմ նկարահանել, որում կխաղան Նաթալի Փորթմանը, Քեյթ Բլանշեթը եւ Քրիստիան Բեյլը:

Հայտնի է նաեւ, որ երաժշտությանը նվիրված ֆիլմում խաղալու է Իզաբել Լուկասը, որը հայտնի է դարձել շնորհիվ  «Տրանսֆորմերների» երկրորդ մասում Ալիսայի դերակատարման: Ֆիլմի մասին առավել մանրամասն տեղեկություններ չկան, քանի որ ռեժիսորն ավանդույթի համաձայն հրաժարվում է շփվել լրագրողների հետ:

«Կինեմատոգրաֆից Սելինջեր» Թերենս Մալիքը, որը 30 տարվա ընթացքում միայն 4 ֆիլմ է նկարահանել, այժմ կարծես նպատակ է դրել լրացնել բացթողումը` ամեն տարի մեկ ֆիլմ նկարահանելով: 

Այսպես, Կաննում մրցանակ ստանալուց հետո ռեժիսորն արդեն հասցրել է մեկ ֆիլմ ավարտել, որն էկրաններին կհայտնվի 2012 թվականին:

Այդ ֆիլմում նկարահանվել են Բեն Աֆլեքը, Ռեյչել Մաքադամսը, Ռեյչել Վայսը, Խավիեր Բարդեմը, Մայքլ Շինը եւ Օլգա Կուրիլենկոն: 
Եւս մեկ նոր ֆիլմ` «Առանց օրենքի», Մալիկը նախատեսում է նկարահանել արդեն 2012 թվականի սեպտեմբերին: Բացի Ռունի Մարից ֆիլմում կնկարահանվեն Ռայան Հոսլինգը, Քրիստիան Բեյլը, Հեյլի Բեննեթը եւ Քեյթ Բլանշեթը, գրում է  NEWSru.com-ը: