«Հանուն արդար ընտրությունների» ակցիայի համակարգող Սերգեյ Ուդալցովը չի բացառում, որ ընդդիմադիրները կմասնակցենւ Վլադիմիր Պուտինի աջակիցների կազմակերպած հանրահավաքին, որ կայանալու է փետրվարի 23-ին:
Ինչպես Interfax-ին հայտնել է Ուդալցովը, իրենք ուղղակի ցանկանում են իրենց դիրքորոշումը հայտնել ցույցի մասնակիցներին: «Ես ցույցին մասնակցելու նախաձեռնությունը բարձրաձայնել եմ քաղաքացիական շարժման եւ ընդդիմության ներկայացուցիչներին:
Պարզապես շփվելու մարդկանց հետ, իմանալ նրանց դիրքորոշումը եւ բացատրել մերը»,- ասել է Ուդալցովը:
Հարցին` արդյոք բախումներ չե՞ն լինի, նա պատասխանել է. «Եթե մարդիկ ադեկվատ են, ինչ բախում կարող է լինել»:
Ինչպես ասել է Պուտինի շտաբի պետ Ստանիսլավ Գովորուխինը, իրենք մոտ 200 հազար ամրդու մասնակցությամբ հանրահավաքի հայտ են ներկայացրել: Հանրահավաքը կայանալու է «պաշտպանենք հայրենիքը» կարգախոսով:




























