Հայտնի փարֆյումեր Ժան Պոլ Գերլենը` Guerlain կայսրության ժառանգորդը, անքաղաքավարի արտահայտություն անելու համար սկանդալային պատմության մեջ է հայտնվել: Նա արտասանել է «նեգր» բառը, իսկ այն փաստը, որ նա դա իր մասին է ասել, հաշվի չի առնվում. նեգրը մնում է նեգր:

Ինչպես տեղեկացնում է The Local թերթը, ֆրանսիական հեռուստաալիքի եթերում ելույթ ունենալիս Գերլենը, պատմելով իր աշխատանքի մասին, հայտարարել է, որ աշխատում է «նեգրի նման»: «Այս անգամ ես սկսել եմ նեգրի նման աշխատել», – ասել է նա հեռուստաեթերում: Եվ հավելել է` «Չգիտեմ` արդյոք նեգրերը միշտ այսպես աշխատո՞ւմ են …»:

Գերլենի հարցազրույցը սոցիալական ցանցերում բուռն տարաձայնությունների ալիք է բարձրացրել, մասնավորապես, ֆրանսիացիները նրա ընկերությունը բոյկոտելու կոչ են արել:

Փարֆյումերի դատը կսկսվի փետրվարի 9-ին, ռասիստական բնույթի հրապարակային վիրավորանքի համար առավելագույն պատիժը կազմում է վեց ամսվա բանտային կալանք կամ 22,500 հազար եվրո տուգանք:

75-ամյա Գերլենի պաշտպանությամբ հանդես է եկել Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիսթին Լագարդը: «Հուսով եմ, որ դա ինչ-որ ծերունական եւ գրոտեսկային բան է», – ասել է նա:

75-ամյա Գերլենը արդեն ներողություն է խնդրել բառերի անհաջող ընտրության համար` ասելով, որ դրանք իր հայացքների արտացոլանքը չեն:

Գերլենը Փարիզի նորաձեւության աշխարհի միակ ներկայացուցիչը չէ, որ ին մեղադրում են ռասիզմի մեջ: Նախորդ տարի ֆրանսիական դատարանը տուգանել էր մոդելյեր Ջոն Գալիանոյին հակասեմական արտահայտությունների համար, գրում է gazeta.ru-ն: