Սեւ ծովի բուլղարական ափերին սկսված ուժեղ փոթորիկը մերկացրել է հին շինության պատերը, որը ենթադրաբար պատկանում է հռոմեական ժամանակաշրջանի: Այս մասին տեղեկացրել են Բուլղարիայի Բուրգասկ մարզի վարչությունից:
Փոթորիկը բառացիորեն տարել է Սաֆարովի հանգստավայրից ոչ հեռու գտնվող հողի շերտը, մերկացնելով հնագիտական հայտնությունը: Բուրգասի քաղաքապետը հայտարարել է, որ բաց պատերից բացի, պարզ երեւում է հնագույն կոյուղու համակարգը, հայտնաբերվել են նաեւ կավե իրեր:
Բուրգասի իշխանությունները մտադիր են երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ քննարկել հետագա քայլերը` հնագիտական օբյեկտի պաշտպանության վերաբերյալ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:




























