Բրիտանացի հայտնի դերասան եւ հեռուստահաղորդավար Ռասսել Բրենդն ու ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին վերջնականապես ամուսնալուծվել են Լոս Անջելեսի դատարանում:

Ընդ որում, Բրենդը իրեն ասպետի պես է պահել եւ նախկին կնոջից ունեցվածքի բաժանում չի պահանջել: Բանն այն է, որ Փերրիի ունեցվածքը շատ ավելին է, քան իր ունեցվածքը, իսկ քանի որ արտիստները ամուսնական պայմանագիր չէին կնքել, Քեթին կարող էր կորցնել իր փողերի մի մասը:

Բրենդի ուենցվածքը գնահատվում է 20 միլիոն, իսկ Փերրիինը` 70 միլիոն: Զույգը նաեւ չորս տուն ուներ Քալիֆորնիայում, Նյու Յորքում եւ Լոնդոնում: