BBC ընկերությունը արգելել է իր աշխատակիցներին էքսկլյուզիվ կամ արտակարգ նորություններ գրել Twitter-ում նախքան տեղի ունեցածի մասին կտեղեկացվեն նրանց գործընկերները: Համապատասխան հայտարարությունը հայտնվել է ընկերության կայքում:
Հայտարարության մեջ ասվում է, որ BBC-ի լրագրողները պարտավոր են առաջին հերթին արտակարգ լուրը հաղորդել իրենց գործընկերներին, որ նրանք կարողանան դա ուղարկել BBC-ի ծառայություններին: Ընկերությունը ընդգծել է Twitter-ի կարեւորությունը մամուլի աշխատանքում, սակայն հավելել է, որ իր համար առաջնահերթը BBC-ի լսարանին տեղեկացնելն է:

2011-ի հուլիսին ցանցում հայտնվել էր կանոնների ցանկ, որով BBC-ն խորհուրդ էր տվել առաջնորդվել իր լրագրողներին` անձնական թուիթերի ներմուծման ժամանակ: Մասնավորապես, ընկերության աշխատակիցները չէին կարող արտահայտել իրենց քաղաքական հայացքները եւ գրել ինչ-որ բան, որը հարցականի տակ կդներ  BBC-ի օբյեկտիվությունը, հաղորդում է Lenta.ru-ն: