Ամենահզոր եւ հայտնի հաքերների խումբը` Anonymous-ը, նոր թիրախ է ընտրել` «Եդինայա Ռոսիային», որի կայքերը ենթարկվել են DDoS հարձակման:
NEWSru.com-ը հաղորդում է, որ Ռուսաստանի իշխող կուսակցության վրա կատարված հարձակման պատճառը կոնտենտն է, որից սրտխառնոց է առաջանում:
Հարձակման ենթարկված կայքերի թվում են կուսակցության մոսկովյան շրջանային վարչության, քաղաքային վարչության կայքերը:
Բացի այդ, մինչ այդ հաքերները ջարդել էին մի շարք պաշտոնյաների էլեկտրոնային փոստերը: Նրանց նամակները տարածվել են ինտերնետում:




























