Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է 15 րոպեով։ Համապատասխան որոշումը կայացրել է դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ նիստերի դահլիճում որոշ մեղադրյալների և բազմաթիվ փաստաբանների բացակայության պատճառով։
Հիշեցնենք, որ գործով կա մոտ երկու տասնյակ մեղադրյալ։ Մեղադրանքի էությունը հանգում է բռնի ուժով իշխանությունը զավթելու նախապատրաստությանը։











