Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը թշնամիներին զգուշացրել է ցանկացած սխալ հաշվարկից՝ ընդգծելով, որ իր ուժերը «ձեռքը ձգանի վրա են պահում՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրամանները կատարելու համար, հաղորդում է Press TV-ն։

«Մենք զգուշացնում ենք հանցավոր, չարամիտ և հակամարդկային թշնամիներին, հատկապես Միացյալ Նահանգներին և կեղծ ու ռասիստական սիոնիստական ռեժիմին, դասեր քաղել պատմական փորձից և այն ամենից, ինչ նրանք վերապրեցին [հունիսին] 12-օրյա պարտադրված պատերազմի ընթացքում՝ խուսափելու համար որևէ սխալ հաշվարկից», - ասված է գեներալ-մայոր Մոհամմադ Պակպուրի ուղերձում: - «Եթե նրանք որևէ սխալ հաշվարկ թույլ տան, ապա նրանց ավելի ցավալի և ափսոսանք առաջացնող ճակատագիր է սպասվում»։

Նա ընդգծել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը առավել քան երբևէ ամրապնդել են երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունը «ամերիկա-սիոնիստական թշնամանքից և չարամիտ գործողություններից»։