Նյու Յորքի դաշնային դատարանը մերժել է Վիկտոր Բուտի պաշտպանների` մեղադրական դատավճիռը չեղյալ հայտարելու մասին միջնորդությունը:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», Բուտի փաստաբան Ալբերտ Դայանը լրագրողներին հայտարարել է, որ մեղադրական դատավճիռը վերանայելու շանսեր այլեւս չկան: «Այս դատարանում մենք ամեն ինչ փորձել ենք: Հիմա արդեն սպասում ենք դատավճռին»,-ասել է նա` ավելացնելով, որ ոչ մի հանցագործություն էլ չի եղել, դա «եղել է հատուկ ծառայությունների կողմից սարքված բեմադրություն» եւ մտադիր են բողոքարկել դատավճիռը:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, նյույորքյան դատարանը նոյեմբերի 2-ին ռուսաստանցի գործարար Բուտին մեղավոր էր ճանաչել հրթիռներ ձեռք բերելու եւ դրանք վաճառելու փորձի, ինչպես նաեւ ահաբեկչության աջակցության մեջ` կոլումբիական «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր»-ի հետ համագործակցության միջոցով:
Վիկտրո Բուտը, սակայն, իրեն եւ ոչ մի կետով մեղավոր չի ճանացել, սակայն դրանցից յուրաքանչյուրով նրան սպառնում է 25 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն:



























