Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերը միավորելիս տեխնիկական դժվարություններ չպետք է ծագեն, հայտարարել է «Сам себе энергетик» թելեգրամյան ալիքի հեղինակ Ալեքսեյ Մոսկալյովը։

«Դրանք ձևավորվել են ԽՍՀՄ ընդհանուր էներգահամակարգի կազմում», - @SputnikLive-ին ասել է Մոսկալյովը։

Ըստ նրա՝ խորհրդային տարիներին Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն միացված էին, դրանց թվում՝ Հրազդանի ՋԷԿ-ի և Աղստաֆա ենթակայանի միջև գտնվող հզոր 330 կՎ-անոց գծով։

«Երբ այն վերականգնվի, ուղիղ, հզոր կապ կստեղծվի»,- նշել է նա։

Ավելին, երկու էներգահամակարգերն էլ արդեն միացված են Ռուսաստանին (Ադրբեջանն ուղղակիորեն, Հայաստանը՝ Վրաստանի միջոցով) և Իրանին։