Հունվարի 22-ին՝ ժամը 11։02-ին, ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկից Խոտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Պարզվել է, որ Խոտ գյուղի ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz և Toyota մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։




























