Իրանի կողմից միջուկային զենքի հնարավոր ստեղծման շուրջ աղմուկն ու ժամկետների մասին ենթադրությունները ընդհանուր քիչ բան ունեն ողջամիտ զգոնության հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ անվատանգության եւ զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը` ավելացնելով, որ այդ հայտարարությունները հիմնականում քաղաքական-քարոզչական բնույթ ունեն, ընդ որում հաճախ նաեւ հեռու են «անմեղ» լինելուց:

«Դրանք նպաստում են բացասական լարվածությանը եւ, որոշակի հանգամանքների պարագայում,  կարող են իրավիճակը ռազմական որոշման հարթություն տեղափոխելու փորձեր հրահրել»,-նշել է Ուլյանովը: