Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւան վերակենդանացման բաժանմուքնում է:

Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստին», Ջիոեւայի առողջական վիճակը վատթարացել է այն բանից հետո, երբ  հատուկջոկատայինները գրոհել են նրա տունը: Բժիշկները միկրոկաթված են կասկածում, սակայն դժավարանում են կոնկրետ ախտորոշման հարցում:

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» վկայակոչելով Ալլա Ջիոեւայի շտաբի աշխատակիցներին, նշում է, որ նրա տան վրա գրոհը եղել է փետրվարի 9 -ին. դիմակավորված մի քանի  անձինք, ենթադրաբար ուժային կառուցի ներկայացուցիչներ, ներխուժել են տուն, Ջիոեւային հարվածել ավտոմատի խզակոթով: