Ֆոլքլենդյան Penguin news պարբերականը Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեզ դե Կիրշներին «քած» է համարել:
Ինչպես տեղեկացնում է NEWSru.com-ը, փետրվարի 7-ին պարբերականի կայքում Արգենտինայի նախագահի ելույթի մասին նյութ է հայտնվել: Ելույթում դե Կիրշներն անդրադարձել է Արգենտինայի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերություններին եւ Ֆոլքլենդյան կղզիների շուրջ լարվածության աճին:
Տեքստի հետ միասին տեղադրված է եղել Արգենտինայի ղեկավարի լուսանկարը, որի ֆայլի անվանումը եղել կարճ ու կոնկրետ` bitch («քած»):
Մինչ վրդովված արգենտինացիները չգիտեին ինչ անել, ոմն Ezequiviel Avvla իր Twitter –ի միջոցով հարցրել է Penguin news –ի խմբագիր Լիզա Ուոթսոնին, թե արդյոք գիտի նախագահի լուսանկարի ֆայլի անվանման մասին: «Օհ, ...հիմա կուղղենք»,-արձագանքել է տիկինը: Լուսանկարն անմիջապես անվանափոխվել է:




























