Հունաստանում գործազուրկների թիվը գերազանցում է 1 միլիոնը: Ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, 2011թ. նոյեմբերին գործազրկությունը հասել է ռեկորդային մակարդակի` գերազանցելով 3,9 մլն կազմող տնտեսապես ակտիվ բնակչության 20,9%-ը (1,02 մլն):
Խիստ խնայողական միջոցառումների պատճառով աշխատանքից զրկվել է պետական կամ մասնավոր սեկտորում զբաղվածություն ունեցող յուրաքանչյուր չորրորդ բնակիչը: 2010 թ. հոկտեմբերից 2011թ. նոյեմբերի ընթացքում գործազրկությունն աճել է 48,7%-ով:
Նշենք, որ Հունաստանի բնակչության թիվը մոտ 11 մլն է:




























