Զելենսկին դատարկում է ամերիկացի եւ եվրոպացի հարկատուների գրպանները՝ իր կոռումպացված գեներալների գրպանները լցնելու եւ այն բանի դեմ պայքարելու համար, ինչը նա անվանում է անօրինական ագրեսիա՝ խախտելով ՄԱԿ կանոնադրությունը: Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին այս մասին գրել է սոցիալական ցանցերում։

«Միեւնույն ժամանակ, նա բացահայտ եւ անամոթաբար կոչ է անում ԱՄՆ-ին անօրինական ագրեսիա իրականացնել Իրանի դեմ՝ խախտելով նույն ՄԱԿ կանոնադրությունը: Աշխարհը հոգնել է այս մոլորված ծաղրածուներից, պարոն Զելենսկի: Ի տարբերություն ձեր արտասահմանյան աջակցությունն ունեցող, վարձկաններով լի բանակի, մենք՝ իրանցիներս, գիտենք, թե ինչպես պաշտպանվել եւ կարիք չունենք օտարերկրացիներից օգնություն խնդրելու»,  նշել է Արաղչին: