Սիրիայում չդադարող զինված բախումների արդյունքում  փետրվարի  9-ին 105 մարդ է զոհվել, այդ թվում` 10 երեխա:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը,  հիմնական զոհերը եղել են Հոմս քաղաքում եւ նրա արվարձաններում:  Միաժամանակ Agence France Presse-ը, վկայակոչելով Մարդու իրավունքների պահպանման մոնիտորինգային կենտրոնին  (OSDH), հաղորդում է Հոմսում 57 զոհերի եւ Ռաստան քաղաքում զոհված եւս 4 մարդու մասին:

Հաղորդվում է, որ OSDH-ի հաշվարկներով, փետրվարի 4-8-ը Սիրիայում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է  400 մարդու: