Վլադիմիր Վիսոցկու որդին` Նիկիտան, փետրվարի 11-ին Երեւանում Մոսկվայի տանն անձամբ կմասնակցի «Վիսոցկի: Շնորհակալությւոն, որ ողջ ես» ֆիլմի պրեմիերային:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Մոսկվայի տան մամլո ծառայությունից, մինչ պրեմիերան տեղի կունենա Վիսոցկու ճեպազրույցը, իսկ ֆիլմի ցուցադրությունից հետո նա կպատասխանի հանդիսատեսի հարցերին:
Նշենք, որ հենց Նիկիտա Վիսոցկու «Վիսոցկի: Շնորհակալություն, որ ողջ ես»-ն է դարձել 2011թ. դրամարկղային ֆիլմը` վաճառքից ստանալով 27,19 մլն դոլար:




























