Հունվարի 24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները նաեւ կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ, լեռներում՝ բուք եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին։ Գիշերը եւ առավոտյան երկրի ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին ցերեկվա ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -7-9, վաղը ցերեկը՝ 0-2։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -12-17, ցերեկը՝  -4-7,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -13-16, ցերեկը՝  -4-6,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -1-4,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -12-17, ցերեկը՝  -1-4, 

Լոռիում գիշերը՝ -5-10, ցերեկը՝  +3+6,

Տավուշում գիշերը՝ 0-5, ցերեկը՝  +4+8,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -13-17, ցերեկը՝  -4-6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -9-13, ցերեկը՝  0-3,

Արարատում գիշերը՝ -7-11, ցերեկը՝  -2+1, 

Արմավիրում գիշերը՝ -8-12, ցերեկը՝  -2+1, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -13-16, ցերեկը՝  -4-6,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -7-11, ցերեկը՝  -2+2,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝  +6+9,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝  +4+7։