Թերթը գրում է, որ եթե Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններն արժանանան եվրոպացի դիտորդների դրական գնահատականին, այդ ընտրությունների արդյունքում ձեւավորված կառավարությունը խոշոր նվիրատվություններ կստանա Եվրամիությունից:
«Մեր տեղեկություններով, Հայաստանում Եվրամիության դեսպանները հենց այսպիսի ուղերձ են փոխանցել Հայաստանի իշխանություններին, հավաստիացնելով, որ մայիսին կայանալիք ընտրությունների օրինական ընթացքի դեպքում մինչեւ սեպտեմբեր Հայաստանը կստանա հարյուր միլիոն եվրոյի միանվագ օգնություն, իսկ մինչև տարեվերջ կհրավիրվի Հայաստանի հարցով ԵՄ երկրների կոնֆերանս, որի արդյունքում մեր երկրին կտրամադրվի մինչեւ մեկուկես միլիարդ եվրոյի դրամաշնորհ: Ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու Սերժ Սարգսյանի խոստումը, մեր տեղեկություններով, պայմանավորված է հենց նշված թվաբանությամբ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























