Իրանցի բարձրաստիճան զինվորականը խոստացել է, որ Իսլամական Հանրապետությունն անպայման վճռականորեն կպատասխանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին և հռետորաբանությանը, հայտնում է Press TV-ն։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիատիեզերական ստորաբաժանման հրամանատար, բրիգադի գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավին այս հայտարարությամբ հանդես է եկել Կորպուսի նախկին և ներկա բարձրագույն ղեկավարության հանդիպման շրջանակում, որը գումարվել էր ազգային գվարդիայի օրվա կապակցությամբ ուրբաթ օրը։
«Թրամփը շատ է խոսում, բայց նա պետք է վստահ լինի, որ իր պատասխանը տեղում կստանա», — հայտարարել է նա։
Ինչպես նշում են լրատվամիջոցները, Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում դրանց մեջ «թափանցել էին ապստամբ տարրեր, որոնք փորձում էին օգտագործել դրանք անկարգություններ հրահրելու համար»։ Իրանի հետախուզությունը հաստատել է, որ այդ «տարրերը» ստացել են ամերիկյան և իսրայելական հետախուզական տվյալներ, զենք և նյութատեխնիկական աջակցություն, ինչն էլ ստիպել է իրանական ուժերին արագորեն ձերբակալել նրանց ղեկավարներին և առգրավել հրազեն, այդ թվում՝ զենք, որը ուղարկվում էր Իրանի մայրաքաղաք Թեհրան։





























