Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Կապան֊Լծեն֊Նորավան, Նավուր-Ճամբարակ, Թթուջուր-Նավուր, Նորավանի խաչմերուկից Գորիս, Շինուհայրից Տաթև ավտոճանապարհները (մարդատարների ուղղությունը միայն Սիսիան֊Վայոց ձոր) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից Զանգեր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի, Հրազդան, Չարենցավան քաղաքների ավտոճանապարհներին և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։