Թերթը գրում է, որ  իր լավատեղյակ աղբյուրներից նախօրեին հայտնի է դարձել, որ աշխատանքից ազատվել է ՎՏԲ բանկի տնօրեն Վալերի Օվսյաննիկովը, քանի որ ռուսաստանյան ղեկավարները դժգոհ են նրա աշխատանքից: «Մեկ օր «Ժողովուրդ»-ի զանգն անպատասխան թողնելուց հետո երեկ ՎՏԲ բանկից հաստատել են թերթի լուրը`ճշտումով, որ տնօրենը ոչ թե ազատվել է, այլ ինքնակամ հեռացել`այլ աշխատանք կատարելու: «Փետրվարի 1-ից ՎՏԲ բանկի տնօրեն, տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Յուրի Գուսեւը, ով 2009թ.-ից զբաղեցնում էր բանկի ֆինանսական տնօրենի պաշտոնը»: Թեեւ բանկը տնօրենի հեռացման վերաբերյալ այլ մանրամասներ մեզ պաշտոնապես չհաղորդեց, այնուամենայնիվ, մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Օվսյաննիկովը հեռացվել է աշխատանքից`Հայաստանում ռուսական մի շարք կարեւոր ծրագրեր չֆինանսավորելու համար»,- գրում է «Ժողովուրդ»-ը: