Չինաստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտնել է, որ բարձրաստիճան զինվորականներ Չժան Յուսյայի և Լյու Չժենլիի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ կարգապահության և օրենքի լուրջ խախտումների կասկածանքով, հաղորդում է Синьхуа-ն:

Չժանը Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ է և Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալը:

Լյուն ՉԿԿ Կենտկոմի անդամ է և ՉԿԿ Կենտկոմի Միացյալ շտաբի պետը: Ըստ նախարարության, նրանց նկատմամբ հետաքննություն անցկացնելու որոշումը կայացրել է ՉԿԿ Կենտրոնական կոմիտեն: