Չնայած նախապես չէր հայտարարվել, թե այս կիրակի որտեղ է պատարագի մասնակցելու Նիկոլ Փաշինյանը, սակայն նրա աջակիցները վաղ առավոտից անգամ Երեւանից հասել են Թալին։

«Դավթաշենից եմ եկել», «Նիկոլի համար եմ եկել», «Աշտարակից եմ եկել»,– NEWS.am–ի թղթակցի հարցերին ի պատասխան ասել են նրա աջակիցները։

Հարցին, թե որտեղից գիտեին, որ Փաշինյանն էլ է գալու, նրանք լռում են։ Նրանք «կարծիք» չունեն նաեւ այն հարցի վերաբերյալ, որ ինչպես կարող է պատարագ մատուցել կարգալույծ եղԱծ քահանան։ 

Նշենք, որ պատարագը Փաշինյանի համար մատուցելու է Արամայիս Թախմազյանը՝ նախկին Տեր Թադեն, որը ամիսներ առաջ կարգալույծ է հռչակվել։